Այս միջոցառումն ազդակ էր աշխարհին, որ Հայաստանը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է` հզորանալու ներուժով և ճկուն մտքի թռիչքով քաղաքացիներով.Մովսես Հարությունյան

Այս միջոցառումն ազդակ էր աշխարհին, որ Հայաստանը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է` հզորանալու ներուժով և ճկուն մտքի թռիչքով քաղաքացիներով.Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ավարտվեց Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը։

Այո՜, միանշանակ միջոցառումը «գունագեղ էր». առավել քան «գունագեղ» իր հայկականության, համեստության ու յուրօրինակության մեջ։

Այս միջոցառումն ազդակ էր աշխարհին, որ Հայաստանը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է` հզորանալու ներուժով և ճկուն մտքի թռիչքով քաղաքացիներով։

Ֆեյսբուքյան արձագանքները ևս միանշանակ են. մեծ մասը տպավորված է կայացած միջոցառմամբ։

Ամենավատ իրավիճակում թերևս այն մարդիկ հայտնվեցին, ովքեր տրվեցին որոշ շրջանակների մանիպուլյացիային և նախապես քննադատեցին անքննադատելին։

Դե իսկ դրոններով լուսային շոուի մասին, վստահաբար, դեռևս շատ կխոսվի` և ոչ միայն Հայաստանում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում