Պարգև Սրբազանն այցելել է Ամարասի վանք, քննարկել վանքի անվտանգության հարցը
Այսօր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:
Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:
Կարծիքներ