Սյունիքի մարզպետը ԵԿՄ անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին

Սյունիքի մարզպետը ԵԿՄ անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է այցելել Արցախյան երրորդ պատերազմում հերոսացած սյունեցիների շիրիմներին, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:

Այսօր մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում Կապանի «Երկրապահ կամավորականների միության» անդամների հետ նա հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին։

Մինչ այդ, Կապանի ԵԿՄ կառույցում Մելիքսեթ Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական ծառայության մեդալ» է հանձնել միության անդամ Արտուր Աղաջանյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում