Իտալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է մարդասիրական դադար հաստատել Ուկրաինայում՝ կանանց և երեխաներին տարհանելու համար
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացվի մարդասիրական հրադադարի նախաձեռնություն՝ կանանց և երեխաներին տարհանելու համար:
«Վաղը կարևոր մարդասիրական զինադադարի նախաձեռնությունը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք կպահանջենք դադարեցնել կրակը, որպեսզի կարողանանք տարհանել կանանց և երեխաներին», - ասել է նախարարը:
Կարծիքներ