Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղա Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հայ ծանրորդներն առաջին մեդալը նվաճեցին:

81 կգ քաշային Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում ցույց տվեց 152 կգ, իսկ հրում վարժությունում՝ 172 կգ արդյունք և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Նա նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում յուրաքանչյուրում:

Նույն քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը երկամարտի 323 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Մուխամադկոդիր Տոշտեմիրովը՝ երկամարտի 343 կգ արդյունքով

 

Առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում