11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 միլիոն եվրո

11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 միլիոն եվրո

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։

Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000-ը։

Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր , Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։

Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։ Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում