Լուրջ առաջընթաց ունենք տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

Լուրջ առաջընթաց ունենք տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ կանայք:

Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Ձեզ հատուկ նվիրումն ու ջերմությունն է մեր երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելությունը:

Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում:

Հատկապես իրավապահ համակարգում կանանց իմաստալից ներգրավվածությունը չափազանց կարևոր է ծառայությունների մատուցման որակի բարելավման տեսանկյունից:

Ներկա դրությամբ ոստիկանությունում ու փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք իրենց ներուժով իրականացնում են առաջադրված բոլոր խնդիրները:

Այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության թվի նպատակային աճը:

Սիրելի՛ կանայք:

Կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում:

Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում