Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ նա հարցաքննվել է:
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի ճշտող հարցերի՝ Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ հարցի առնչությամբ մեկնաբանություն չունեն:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ նրան ևս Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։
Կարծիքներ