Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիա այցի երկրորդ օրվա օրակարգի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այցելեցի Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում ունեցա Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ)։
Այնուհետ եղա Սևրի «Սամուել-Մուրատ» (Collège Samuel Mourad, Sèvres) վարժարանում, շրջայց կատարեցի։ Ընդգծեցի, որ, որպես հայ մարդ, մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով դպրոցն այս կարգավիճակում։ Այստեղ պատմություն է կերտվել, և այն ոչ մի գնով չպետք է փակի իր էջը։
Հաջորդ հանդիպումը Փարիզի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Առնո Նգաչայի հետ էր, որի ընթացքում քննարկեցինք ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններին, այնպես էլ Փարիզում բնակվող հայերին առնչվող հարցեր։
Պաշտոնական հանդիպումից հետո այցելեցի Փարիզի Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցի, ծանոթացա եկեղեցու հարուստ պատմությանը, վերանորոգման արդյունքներին: Օրն ամփոփեցի՝ պատասխանելով ֆրանսահայ լրատվամիջոցների հարցերին»:
Կարծիքներ