Սմարթֆոնների և պլանշետների թանկացման պատճառները
Սմարթֆոններ եւ պլանշետներ արտադրողները ստիպված են բարձրացնել իրենց արտադրանքի գինը միկրոսխեմաների պակասի պատճառով:
Միկրոսխեմաների հետ կապված խնդրի պատճառով, օրինակ, Google-ը արդեն հայտարարել է, որ Pixel 5a 5G սմարթֆոնները հասանելի են միայն ԱՄՆ եւ Ճապոնիայի շուկաներում, չնայած ավելի վաղ այդ շարքը վաճառվում էր նաեւ այլ երկրներում։ Էլեկտրոնիկայի չինական արտադրողները ստիպված են կտրուկ բարձրացնել արդեն թողարկված սմարթֆոնների գները եւ դանդաղեցնել նոր սարքերի թողարկումը։
Կոմպլեկտավորողների մատակարարումների խնդրից խուսափել հաջողվել է միայն ճյուղի առաջատարներին։ Բայց դա չի նշանակում, թե Apple-ը եւ Samsung-ը չեն վերանայի իրենց նոր գաջեթների գները, որոնց թողարկումը ակնկալվում է 2021թ. օգոստոս-սեպտեմբերին։
Կարծիքներ