Հնդկաստանում փոխհրաձգության ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի զինծառայող է մահացել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Մանիպուր նահանգում ծայրահեղականների հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է ոստիկանության առնվազն մեկ հատուկ ջոկատային, ևս երկուսը ծանր վիրավորվել են։ Ինչպես հայտնում է NDTV-ն , տուժածներին բուժման նպատակով ինքնաթիռով տեղափոխել են նահանգի կենտրոն Իմֆալ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մյանմարի հետ սահմանին գտնվող Մորեն քաղաքում։ Ուժեղ կրակոցների տակ է հայտնվել ոստիկանական պարեկությունը, հարձակվողները կիրառել են նաև ձեռքի հակատանկային նռնականետեր։ Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, սակայն հարձակվողների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ