Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին և կտևի 121 օր

Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին և կտևի 121 օր

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ  կորոնավիրուսի տարածումը հակազդելու  ծրագիրը: Այն մասնավորապես թույլ է տալիս հնարավորության դեպքում կասեցնել մրցավազքը որոշակի պայմանների չկատարման պարագայում: Տեղեկացնում ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ փոխանցավազքը  կարող է դադարեցվել, եթե երթուղու երկայնքով մեծ թվով մարդիկ հավաքվեն: Այս կապակցությամբ տեղի բնակիչներին խնդրվում է  միջոցառումը դիտել ուղիղ հեռարձակմամբ:

Կազմակերպիչները նշում են նաև, որ անհրաժեշտ է պահպանել վազքի մասնակիցների, կամավորականների և  միջոցառման մեջ ներգրավված այլ անձանց բոլոր նախազգուշական միջոցները ՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, օգտագործել ախտահանիչ միջոցներ:

Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին՝  Ֆուկուսիմա վարչատարածքում և կտևի 121 օր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում