Հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կիլոմետրանոց հատվածում․ Սաֆարյան
«Եթե ես ճիշտ եմ հասկանում՝ հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կիլոմետրանոց հատվածում։ Փաստացի ստացվում է, որ այդ ճանապարհը աստիճանաբար կվերանա, իսկ ժամանակ անց այնտեղ ոստիկանակետերի գոյությունը՝ անիմաստ կդառնա։
Եվ ահա թե ինչու․ ոչ մեկ չի գալու 4 անձնագրային կետ հատի, ինչ է թե 21 կիլոմետր ճանապարհ է գնում՝, այն էլ դրա համար մաքսատուրք վճարելով երկու պետությունների բյուջեներ։ Պարսիկները դա հաստատ չեն անելու, հայերն առավել ևս։ Ռուսերը եթե ուզում են՝ թող անեն՝ վճարեն։ Փաստացի, այդ 21 կիլոմետրանոց ճանապարհն անմիաստ է դառնում, քանի որ դառնում է դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ, իսկ դրան այլընտրանք երկու ճանապարհ կլինի՝ մեկը այսօր շահագործման հանձվածը՝ Տաթևով, մյուսը՝ ապագայում ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվողը՝ թունելներով։ Իհարկե, այսօր շահագործման հանձնվածը Գորիսից Կապան գնալիս ամենևին լավագույն լուծումը չի լինի այժմ ու երկարաժամկետ կտրվածքով՝ տեղանքի բարդությունների պատճառով, սակայն որոշ ժամանակ անց Հյուսիս-Հարավի կառուցման դեպքում խնդիրները խոշոր հաշվով լուծված կլինեն։
Ավելին՝ սահմանի վրայով անցնող 21 կիլոմետրանոց 4 մաքսակետով հատվածը կկորցնի իր իմաստը, այնտեղ անգամ ռազմական հենակետ դնելու իմաստն էլ չի լինի, քան որ թե թուրքերը, թե հայերը այդ առումով կնախընտրեն ճանապարհին հարակից լեռնային դիրքերը, ոչ թե ճանապարհի հատվածը, ըստ այդմ, հնարավոր է, որ իրենք իրենցով մաքրվեն այդտեղից, որովհետև այնտեղ արդեն կոմունիկացիա չի լինի։ Սա թերևս ցույց է տալիս, որ հայկական կողմի դիմադրությունից կատաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
Կարծիքներ