Սողոմոնյան կղզիների մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել
Երեքշաբթի օրը Սողոմոնյան կղզիների ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուալ քաղաքից 81 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 2,7 հազար մարդ։ Էպիկենտրոնը եղել է 80 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարծիքներ