Էկվադորում սողանքից հետո անհետ կորածների թիվը հասել է 46-ի
Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 46-ի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նախկինում տվյալներ էին տրվել 16 զոհվածների և 7 անհետ կորածների մասին։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է 7 մարդու մահը։ «27 մարդ վիրավորվել է, 46-ը անհետ կորել է»,- ասվում է ղեկավարության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ աղետի գոտում գտնվել է 500 մարդ։ Կարմիր Խաչի գնահատմամբ՝ ավերվել կամ վնասվել է 163 տուն։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկուշաբթի գիշերը սողանքը հարվածել է բնակելի շենքերին։ Փետրվարին Արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացում էր տարածել, որ Ալաուսիի շրջանում սողանքի վտանգ կա։
Կարծիքներ