Վարդանիկն իր պատրանքներում շարունակում է մնալ Գյումրու՝ իր իմացած քաղաքապետը. Հարությունյան

Վարդանիկն իր պատրանքներում շարունակում է մնալ Գյումրու՝ իր իմացած քաղաքապետը. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընտրապայքարի դուրս եկած նախկին քաղաքապետին, որից դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի գույքեր ու միջոցներ:

«Արդարություն, միաժամանակ էլ բռնություն քարոզող ընտրապայքար մտած Վարդան Ղուկասյանը ներկա պահին էլ անցնում է մի քանի քրեական գործով:

Իր պաշտոնավարման տարիներին, երբ Ղուկասյանի թուրն աջ ու ձախ է կտրել, պաշտոնեական կեղծիքի միջոցով Գյումրու մեծ մասն իրենով է արել:

Նրանից դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք և շուրջ 224 միլիոն դրամ: Այդ գույքերի մեծ մասը նվիրատվություն է բանվորներից, պահակներից, խանութի վաճառողներից:

Հիմա նույն Վարդանիկը եկել, ուզում է հավատացնել՝ թե կրկին փրկիչ է ու այս անգամ ևս առաքելություն ունի:

Ոչ մեկի համար, իհարկե, գաղտնիք չէ, որ առաքելություն ունի, բայց պայքարում է ոչ թե հանուն գյումրեցու, այլ հանուն նույն գյումրեցուց գողացածը օրինականացնելու համար: Իր ծրագրի հիմքում էլ ժողովրդին մոլորեցնելն ու հերթական սուտը հրամցնելն է՝ թե օրվա իշխանությունն իր նկատմամբ իբր քաղաքական հետապնդում է իրականացնում:

Թաղային հեղինակություն քաղաքապետները վաղուց անցյալում են: Միայն թե այս ճշմարտությունը :Վարդանիկը չի գիտակցում զուտ այն պատճառով, որ իր պատրանքներում շարունակում է մնալ Գյումրու՝ իր իմացած քաղաքապետը»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում