Կիևն առաջարկել է լիակատար հրադադարի վերադառնալ Դոնբասում

Դոնբասի հարցով եռակողմ շփման խմբի Կիևյան պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը առաջարկել է հինգշաբթի օրվա սկզբից վերադառնալ Դոնբասում լիակատար և համապարփակ ռեժիմով հրադադարին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին:
Արեստովիչը նշել է, որ հիմա պատվիրակությունների ղեկավարների մակարդակով Դոնբասի հարցով եռակողմ շփման խմբի հանդիպում է տեղի ունենում:
«Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկը հանդիպումը սկսել է այսօր ժամը զրոյից ամբողջական և համապարփակ հրադադարին վերադառնալու առաջարկով: Այս առաջարկն այժմ քննարկվում է»,-ասել է Արեստովիչը:
Հարցին, թե կա՞ տեղեկատվություն գերիների նոր փոխանակումների մասին, Արեստովիչը պատասխանել է, որ կարող է «ինչ-որ բան հաղորդել» ՝ հիմնվելով մարդասիրական ենթախմբի հանդիպման արդյունքների վրա:
Կարծիքներ