ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է F-35 ծրագրին վերադարձի հնարավորությունը
ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին վերադառնալու հնարավորությունը, բայց միայն այն դեպքում, եթե Անկարան հրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք չենք փոխել մեր տեսակետն այն մասին, որ F-35-ի ծրագիրը Թուրքիայի համար համատեղելի չէ S-300 կամ S-400 հրթիռների կիրառման հետ: Հետևաբար, մենք շարունակում ենք այդ քննարկումները, և եթե Թուրքիան կարողանա լուծել մեր մտահոգությունները այս հարցում, ապա կարող է վերականգնվել F-35-ի ծրագրի ուղղությունը»,- ասել է պաշտոնյան։
Կարծիքներ