Իրանը մերժել Է միջուկային գործարքի կատարման նախնական համաձայնագրի հնարավորությունը

Իրանը մերժել Է միջուկային գործարքի կատարման նախնական համաձայնագրի հնարավորությունը

 

Իրանը բացառում Է Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում որեւիցե նախնական համաձայնագրի կնքումն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերսկսման վերաբերյալ: Մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Վիեննայի բանակցություններից ԳՀՀՊ-ի վերականգնման ոչ մի նախնական համաձայնագիր դուրս չի գա»,- նշել Է Խաթիբզադեն, որի խոսքը մեջբերել Է Իրանի Tasnim գործակալությունը: Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել Է, որ «ոչ մի համաձայնագիր ձեռք չի բերվի, եթե չկատարվեն (Թեհրանի) բոլոր պայմանները»:

«Խաթիբզադեն ընդգծել Է, որ Վիեննայում «երեք առանձին աշխատանքային խմբեր տակվին զբաղվում են համապատասխան հարցերով»: Նրա խոսքով՝ «զգալի տոկոսով չլուծված հարցեր արդեն քննարկվել են այդ խմբերում, բայց որոշ հարցեր քաղաքական լուծումներ են պահանջում»:

Վիեննայում տեղի են ունենում բանակցություններ ԳՀՀՊ-ին ԱՄՆ-ի եւ Իրանի վերադարձման շուրջը: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց միջուկային գործարքից դուրս գալու մասին: ԳՀՀՊ-ն 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան՝ Իսլամական Հանրապետության միջուկային մշակումների շուրջը ճգնաժամի կարգավորման նպատակով:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս նախազգոուշացրել Է ԱՄՆ-ին ԳՀՀՊ վերադարձնելու պատրաստակամության մասին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցում նախազգուշացրել Է, որ ԳՀՀՊ-ն պահպանելու միակ եղանակը Վաշինգտոնի կողմնց Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում