Տեխասի դատարանը կքննի Պաղեստինին ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը
Տեխասի Հյուսիսային շրջանի շրջանային դատարանը բավարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռոննի Ջեքսոնի միջնորդությունը, ով պնդում է, որ ԱՄՆ կառավարությունը, ֆինանսավորելով Գազայի հատվածին, դրանով նպաստել է ՀԱՄԱՍ շարժման զարգացմանը:
«Մեծ հաղթանակ: Այս տարվա սկզբին ես դատի տվեցի Բայդենի վարչակազմին անօրինական և գիտակցաբար պաղեստինյան ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Այսօր ԱՄՆ շրջանային դատարանի դատավորը բավարարեց հետաքննություն սկսելու մեր միջնորդությունը: Բայդենն ամբողջությամբ ֆինանսավորեց Իսրայելի դեմ մահաբեր հարձակումները»,- գրել է կոնգրեսականը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հաղորդագրությանը կցելով դատարանի որոշման տեքստը, որում որպես հիմնական մեղադրյալ նշվում է Բայդենը։
Կարծիքներ