Խոսել ենք Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության մեր աջակցության մասին․ Թրյուդոն հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ
Կանադայի վարչապետը հանդիպել է վեհափառ Հայրապետ Արամ Ա-ին։ Այս մասին Թրյուդոն հայտնել է թվիթերյան իր մկիրոբլոգում։
Նշվում է, որ նրանք քննարկել են Հայոց ցեղասպանությանն ու Արցախին վերաբերվող հարցեր։
«Կանադայի հայ համայնքը հզոր է, և երբ այսօր հանդիպեցինք Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ, խոսեցինք այդ մասին: Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության մեր աջակցության մասին», - գրել է Կանադայի վարչապետը։
Կարծիքներ