Պերուի հարավում ցուցարարները անկարգությունների ժամանակ գրավել են օդանավակայանը և այնտեղ պահում են 50 մարդու։

Արտահերթ ընտրություններ պահանջող ցուցարարները գրավել են Պերուի հարավում գտնվող Ապուրիմակ շրջանի Անդահուայլաս օդանավակայանը և այնտեղ պահում են տասնյակ մարդկանց։ Այս մասին ասվում է կիրակի օրը հրապարակված CORPAC ընկերության հայտարարության մեջ, որը կառավարում է հանրապետության մի շարք գերատեսչությունների օդանավակայանները։
«CORPAC-ը հայտարարում է Անդահուայլասի օդանավակայանի փակման մասին, որը երեկվանից ենթարկվում է հարձակման և վանդալիզմի՝ լուրջ վնաս հասցնելով թռիչքուղուն և օդային նավիգացիոն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումներին»,- ասվում է տեքստում։ Այն նաև նշում է, որ ցուցարարները այրել են վառելիքի պահեստը և շրջափակել տերմինալը, որտեղ գտնվում են «50 ոստիկաններ և CORPAC-ի աշխատակիցներ»։ Ընկերությունը իշխանություններին կոչ է արել ուժեղացում ուղարկել՝ ազատելու մարդկանց, ովքեր ներկայումս «պատանդ են պահվում»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդահուալասում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 20 մարդ։
Կարծիքներ