Մի քանի հարց ունեմ մեր հայրենակիցներին. Լուսինե Բադալյան
Լուսինե Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի քանի հարց ունեմ մեր հայրենակիցներին
1. Ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9ի հայտարարությունը կապիտուլացիոն փաստաթուղթ, իսկ Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ անվանողները (երբ նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղն ուներ նախագահ , կառավարություն , կառավարման համակարգեր, շենքերի վրա ծածանվող պետական դրոշ, պատշաճ զինված Պաշտպանության Բանակ) այսօր Լեռնային Ղարաբաղի` արդեն բառիս դասական իմաստով անվերապահ կապիտուլյացիա ստորագրած իշխանության հետ որևէ խնդիր չունեն , նրանց դավաճան կամ կապիտուլյանտ չեն անվանում, բայց շարունակում են տենչալ Նիկոլ Փաշինյանի վախճանը ։
2. Դուք չգիտեի՞ք , որ նախագահի հրաժարականից հետո Լեռնային Ղարաբաղն այլևս նախագահ չի ունենալու։ Նախագահ ընտրելու ցանկացած փորձ ավարտվելու է պատերազմով և միանշանակ պարտությամբ ։Ո՞ւր էիք շտապում , ո՞ւմ հեքիաթներին էիք հավատացել ։
3. Դուք հիմա ու՞մ դեմ եք պայքարում , անվերապահ կապիտուլյացիա ստորագրողների՞ , թե՞ ՀՀ իշխանությունների , որոնց` Արցախը հայկական պահելու բոլոր ջանքերը և արդեն իսկ գրանցած որոշ հաջողությունները հօդս ցնդեցրեցիք ։ Ինչու՞ , որովհետև պարզապես չեք սիրո՞ւմ իշխանությանը , թե՞ պարզապես ձեզ իշխանություն է պետք` արդեն գծագրվածը ամեն գնով ավարտին հասցնելու համար»։
Կարծիքներ