Գեղաձոր գյուղում տրակտորի անվադող է պայթել, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված, Գեղաձոր համայնքին պատկանող «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած օդի ալիքը վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր:
Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:
Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են: Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս :
Փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Կարծիքներ