Իրանում ցույցերը մահացու ընթացք են ստացել
Իրանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Պատճառը խմելու ջրի պակասն է: Տարբեր ԶԼՄ-ներ, հղում անելով իրանական Ֆարս լրատվամիջոցին, հաղորդում են, որ ցուցարարները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ. 1 ոստիկան մահացել է: Ցույցերը ցրելու ժամանակ 14 իրավապահ վիրավորվել է:
Իր հերթին CNN-ը հաղորդում է 2 ցուցարարի մահվան մասին:
Իրանում սաստիկ երաշտի պատճառով մի քանի քաղաքներում խմելու ջուրը չի բավականացնում: Այդ խնդրից հատկապես տուժել է Խուզեստան նահանգը: Ստեղծված ճգնաժամի ֆոնին ցուցարարները նաև հակակառավարական կոչեր են հնչեցնում:
Կարծիքներ