Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ին Ուշիի մոտակայքում տեղի էր ունեցել խոշոր վթար, ինչի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել էր, կար 3 տուժած:
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է։ Պարզվել է՝ «Range Rover»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Շ. Սարիբեկյանը, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Սարգսյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել Range Rover-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Ա. Ասլանյանը, «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Է. Թորոսյանը, 45-ամյա Ա. Լևոնյանը, իսկ «Վազ 2107»-ի ուղևորներից Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հ. Մխիթարյանը տեղում մահացել է։
Ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կարծիքներ