Բորելը Սեուլում հարավկորեացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության թեման
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը բանակցություններ է վարել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի հետ։
Կողմերը դատապարտել են հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում և խոստացել համակարգել գործողությունները՝ Փհենյանի և Մոսկվայի միջև համագործակցությունը կանգնեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։ Բորելը Կիմ Յոն Հյունի հետ հանդիպել է Հարավային Կորեա այցի շրջանակներում։
«Միջազգային հանրության հետ համակարգմամբ նրանք համաձայնել են սերտորեն համագործակցել՝ արգելափակելու Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցությունը», - հայտարարության մեջ նշել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Ժոզեպ Բորելը և Կիմ Յոն Հյունը նաև ընդգծել են, որ Եվրոպայի և Ատլանտյան օվկիանոսի ավազանի երկրների անվտանգությունը կապված է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների անվտանգության հետ։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ԵՄ-ի և Հարավային Կորեայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության դեմ։
Ժոզեպ Բորելը և Կիմ Յոն Հյունը նաև ընդգծել են, որ Եվրոպայի և Ատլանտյան օվկիանոսի ավազանի երկրների անվտանգությունը կապված է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների անվտանգության հետ։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ԵՄ-ի և Հարավային Կորեայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության դեմ։
Կարծիքներ