Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում

Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում հանրապետության ամբողջ տարածքում կհեռարձակվեն«Արմենիա թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «A TV»-ն, «Կենտրոն թիվի»-ն: Մայրաքաղաքում կհեռարձակվեն «5-րդ ալիքը», «Արմնյուզ»-ը, «Արփի մեդիա»-ն, Freenews-ը, «Դար 21» – ը և «Նոր Հայաստան»-ը: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվեց 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։ Քվեարկության չդրվեցին «1in.am» և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը, քանի որ վերջիններս մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ և հրաժարվել մասնակցությունից։

Մանրամասները՝ այստեղ

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում