Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստ Լուիս Օգանայի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Օգանան թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում