Բասկետբոլի փլեյ-օֆֆում ԲԿՄԱ-ն և «Արցախ»-ը հաղթողին կորոշեն երրորդ խաղում
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ խաղում հաղթեց «Արցախ»-ը և ԲԿՄԱ-ի դեմ մրցախաղի կիսաեզրափակիչի ուղեգիրը կորոշվի վերջին խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի առաջին քառորդում գրեթե հավասար պայքար ծավալվեց՝ 22:19: Հաջորդ 10 րոպեներին ԲԿՄԱ-ն մեծացրեց առավելությունը՝ 48:39: Մեծ ընդմիջումից հետո «Արցախ»-ը հավասարեցրեց հաշվի տարբերությունը և խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 98:98 հաշվով: հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ որոշիչ եղավ ԲԿՄԱ-ի առաջատար Դենզել Մանսայի վնասվածքը և «Արցախ»-ը օգտվեց մրցակցի թույլ կողմից` հաղթելով 116:102 հաշվով:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը` MVP-ի ճանաչվեց «Արցախ»-ից Ջասթին Սաթոն, ով վաստակեց 58 միավոր, 9 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում: Սաթոն ամբողջ մրցաշրջանի ընթացքում գչեթե յուրաքանչյուր խաղում մեծ արդյունքներ էր գրանցում: Այս խաղում թարմացվեց նաև մրցաշրջանի ռեկորդը` ԲԿՄԱ-ի առաջատար Դենզել Մենաս վաստակեց 68 ռեկորդային միավոր:
Երկու թիմերի ընդհանուր հաշվում այժմ հավասարություն է` 2:2: Վերջին` որոշիչ հանդիպումը կկայանա մարտի 18-ին:
Կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ մարտի 17-ին, «Էրեբունի»-ն կմրցի «Գյումրի»-ի հետ:
Կարծիքներ