Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցին մարզասարքեր են տրամադրվել

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցին մարզասարքեր են տրամադրվել

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» վերանորոգված մարզասրահի բացման և վարժասարքերի նվիրաբերման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:


Մարզասենյակի վերանորոգման աշխատանքները կատարվել են 2021թ․ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այժմ ամերիկաբնակ հայ բարերար Ժորժ Ղարիբյանի և մոտ երկու տասնյակ բարերարների ֆինանսավորմամբ սրահը հագեցվել է նոր, ժամանակակից վարժասարքերով։

Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորել է պետության, համայնքի և բարերաների կողմից մարզադպրոցը վերանորոգելու և նոր մարզասարքերով համալրելու նպատակով ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ սա ևս մեկ քայլ է մարզում սպորտի զարգացման ուղղությամբ։

«Ես լիահույս եմ, որ այս ներդրումն արդյունավետ կլինի, և սաներն է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն»,- ասել է մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում