Նախկինում երեխաների սեռական ստրկության մեղադրանքով դատապարտված «սկոպինյան մոլագար» Մոխովին ՌԴ դատարանը մեղավոր է ճանաչել նոր իրավախախտման համար
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանային դատարանը «սկոպինյան մոլագար» անունով հայտնի Վիկտոր Մոխովին մեղավոր է ճանաչել ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ վարչական վերահսկողության խախտման համար:
Այս մասին գրում է Meduza-ն, նշելով՝ վերջինս տուգանվել է 1000 ռուբլու չափով:
Նույն հոդվածի խախտման առնչությամբ Մոխովի դեմ դատական հայց է ներկայացրել նաև ոստիկանության Սկոպինի բաժինը: Հայցի քննարկումը, ըստ դատարանի կայքի, նշանակված է ապրիլի 6-ին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վիկտոր Մոխովը մոտ 17 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել մարտի 3-ին: 2000 թվականին նա 14-ամյա Եկատերինա Մարտինովային և 17-ամյա Ելենա Սամոխինային առաջարկել էր իր մեքենայով տուն հասցնել, բայց նրանց տարել էր քաղաքից դուրս և 3,5 տարի բանտարկել ավտոտնակի տակ գտնվող ինքնաշեն նկուղում: Մոլագարը սեռական ստրուկներ էր դարձրել դպրոցական աղջիկներին: 17-ամյա աղջիկը 3 անգամ հղիացել է տղամարդուց:
Նշենք՝ Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինի քաղաքային դատարանը 2005 թվականի օգոստոսի 30-ին դատապարտել էլ Մոխովին՝ 16 տարի 10 ամիս ազատազրկման։ 2021 թվականի մարտի 3-ին Մոխովը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել։ Մոխովը 6 տարի իրավունք չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերները զբոսնել, ինչպես նաև առանց թույլտվության լքել Սկոպինի շրջանը: Բացի այդ, նա ամիսը երկու անգամ պետք է ներկայանա ոստիկանություն։
Կարծիքներ