Մոնղոլիայում երկրաշարժ Է գրանցվել ՌԴ-ի հետ սահմանի մերձակայքում

Մոնղոլիայում երկրաշարժ Է գրանցվել ՌԴ-ի հետ սահմանի մերձակայքում

4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է գրանցվել Մոնղոլիայի հյուսիսարեւմտյան մասում՝ Կըզըլից (Տուվա) 272 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալտայե-Սայանսկի ֆիլիալը:

Ֆիլիալի օպերատիվ մշակման տվյալներով՝ օգոստոսի 16-ին Երեւանի ժամանակով 19:19-ին տեղի ունեցած երկրաշարժի Էպիկենտրոնն ունեցել Է հյուսիսային լայնության 49.81 աստիճան եւ արեւելյան երկարության 96.89 աստիճան կոորդինատներ:

Էպիկենտրոնը գտնվել Է Ռուսաստանի սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորությամբ: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը, ըստ MSK-ի սանդղակի, կազմել Է 5,9 բալ:

Երկրաշարժերը, այդ թվում բավականին ուժեղ, պարբերաբար տեղի են ունենում Մոնղոլիայի այն շրջաններում, որոնք սահմանակից ենԷ Տուվային, Ալթայի Հանրապետությանը, Բուրյաթիայի արեւմտյան մասին եւ ՉԺՀ-ի Ույղուրական ինքնավար շրջանին, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում