ԱԺ նախագահը ներկայացրեց պատգամավորական մանդատներ ստացած Ասպրամ Կրպեյանին և Միքայել Թումասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանին, որոնք մանդատ են ստացել լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների փոխարեն։
«Տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած, պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին համապատասխան արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին»,- Ազգային ժողովում հայտարարեց Սիմոնյանը՝ շնորհարվորելով նորընտիր պատգամավորներին։
Պատգամավորներից միայն Միքայել Թումասյանը երդվեց, քանի որ Ասպրամ Կրպեյանը մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ միասին լքել էր դահլիճը։
Կարծիքներ