«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է COVID-19 աշխտորոշումով մարզիկների համար հյուրանոց-մեկուսարան առանձնացնել
«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է առանձնացնել հյուրանոց- մեկուսարան այն մարզիկների համար, ովքեր մրցման օրերին կորոնավիրուսով կախտորոշվեն։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ այն գտնվելու է օլիմպիական ավանի մերձակայքում՝ Հարումիի ծովափնյա տարածքում։
Ընդհանուր առմամբ հիվանդների կարանտինը կտևի մոտ 10 օր:
Միջազգային օլիմպիական կոմիտեն կազմկոմիտեի հետ միասին արդեն ներկայացրել է հակահամաճարակային կանոնների առաջին փաթեթը։ Այդ փաստաթղթի երկրորդ հրատարակությունը լույս կտեսնի շուտով:
Կարծիքներ