Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը գնար կորոնավիրուսի հաղթահարման վրացական մոդելով

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը գնար կորոնավիրուսի հաղթահարման վրացական մոդելով

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը գնար կորոնավիրուսի հաղթահարման վրացական մոդելով:

Անցնող շաբաթվա տվյալներով Վրաստանն աշխարհում առաջինն է 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի տարածման դինամիկայով։ Ըստ The New York Times-ի կողմից հրապարակած ինտերակտիվ քարտեզի, որը հիմնված է Our World In Data- ի վիճակագրության վրա, Վրաստանում վերջին յոթ օրվա ընթացքում 100,000 բնակչին բաժին է ընկնում 101 նոր վարակակիր։ Ներկայումս Քովիդ-19-ի տարածման առումով Վրաստանն ամենավատ ցուցանիշն ունի աշխարհում, վերջինիս հաջորդում են Մեն կղզին, Ֆիջին և Կուբան։ Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի ցուցանիշները բավականին բարվոք են. 100 հազար բնակչի հաշվով մեկ շաբաթում ընդամենը 9 նոր վարակակիր։ Հայաստանի և Վրաստանի կորոնավիրուսային իրավիճակի համեմատությունը նոր չէ և մեր տեղեկատվական դաշտ է բերվել ընդդիմադիր շրջանակների կողմից, երբ վիրուսի տարածման առաջին օրերից տարբեր գործիչներ համեմատականներ էին անցկացնում Հայաստանի և Վրաստանի միջև՝ ընդհուպ Հայաստանին առաջարկելով կիրառել վրացական փորձը։ Հետաքրքիր կլիներ այս անգամ էլ լսել նույն անձանց մոտեցումներն այս հարցի վերաբերյալ։ Նրանք նորից հակվա՞ծ են նույն տեսակետին, որ պետք էր հետևել վրացական օրինակին ու ունենալ օրական հազարավոր նոր դեպքեր ու տասնյակ մահացածներ, թե իրենց լռությամբ, այնուամենայնիվ, արձանագրում են, որ հայկական մոդելն ավելի արդարացված էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում