Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար. Գարիկ Մարտիրոսյան
«Ես մեծ մտահոգությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի այդ գեղեցիկ շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հայաստանի Տավուշի մարզից են իմ բոլոր նախնիները հայրական կողմից: Մի քանի օր այնտեղ մարտեր էին ընթանում: Թող օրհնյալ լինի զոհերի հիշատակը»: Այս մասին ինստագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը՝ շարունակելով.
«Նաեւ դադարեցրեք հրահրել հայոց բանակին: Դադարեցրեք ապատեղեկատվությունը մտացածին «հայկական ագրեսիայի» մասին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու: Միշտ այդպես է եղել: Միշտ կլինի այպես: Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է. Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»:
Կարծիքներ