Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն

Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մեծամասնությունն աջակցում է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնություն տրամադրելու օրենսդրությանը, և Վաշինգտոնի դաշնակիցները դա գիտեն: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի՝ Գերմանիա և Ալբանիա կատարելիք այցերին։

Օ՛Բրայենն ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պետք է որոշի քվեարկությունը։

Դիվանագետը հույս է հայտնել, որ օրինագիծն ի վերջո կհաստատվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում