ԻՔՄ-ն հրապարակել է Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնված քաղաքացիների թիվը
Այսօր՝ հունիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2350 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15849:
Կարծիքներ