Արմեն Սուքիասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ. Մ18 ԵԱ
Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հաջող է ելույթ ունենում 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը:
Հայ մարզիկը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթել է լատվիացի Կոնստանտինս Գեյկինսին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել խորվաթ Նոա Լյուբիչի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12-1 հաշվով պարտության է մատնել թուրք Բերաթի Ինաչին:
Այսպիսով՝ Արմենը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Ֆարիդ Բախիշլիի հետ:
Կարծիքներ