«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է
Մեր տեղեկություններով, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՔԾ եւ ձերբակալվել:
Չարչյանին կողմից աշխատակիցներին սպառնալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մանակցելը հարկադրելը, որը կատարվել է, երկու կամ ավելի անձի նկատմամբ):
Հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։
Կարծիքներ