Դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 3 դրամով. ռուբլին աճել է
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 14-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 514.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.31 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.56 դրամ (նվազել է 4.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 671.52 դրամ (նվազել է 6.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 4.66 դրամ (աճել է 0.11 դրամով)։
Կարծիքներ