Պատվաստանյութից հրաժարված ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամները չեն կարողանա շարունակել իրենց ծառայությունը
ԱՄՆ բանակի քարտուղար Քրիստին Ուորմութը զգուշացրել է Ազգային գվարդիայի անդամներին, որ նրանց կարող են արգելել «շարունակել ծառայությունը», եթե նրանք հրաժարվեն ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութը։
«Ես որոշեցի, որ բոլոր զինվորները, ովքեր հրաժարվում են պարտադիր պատվաստումներից, հաշվի կառնվեն»,- գրել է Ուորմութը ծառայողական գրության մեձ, հայտնում է The New York Times-ը: Դա թույլ չի տա զինվորներին ծառայողական առաջխաղացում, մրցանակներ եւ բոնուսներ ստանալ:
Նա հավելել է, որ եթե նրանք շարունակեն հրաժարվել պատվաստումներից առանց բժշկական հիմքերի, նրանց թույլ չեն տա «շարունակել ծառայությունը»։
Ուորմութի նախազգուշացումը հնչել է Օկլահոմայի ազգային գվարդիայի հետ շարունակվող դիմակայության ֆոնին: Նորանշանակ գեներալ-ադյուտանտ գեներալ Թոմաս Մանչինոն ասել է, որ Օկլահոմայի ազգային գվարդիայում ոչ ոք պարտավոր չի լինի պատվաստում ստանալ:
The Times-ը նշել է, որ պատվաստված է Օկլահոմայի գվարդիայի օդաչուների մոտ 89 տոկոսը, իսկ բանակային գվարդիականների` միայն 40 տոկոսը:
Կարծիքներ