Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը։
Կարծիքներ