Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել. Sky News

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել. Sky News

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 312 789-ի: Այս մասին տեղեկանում ենք բրիտանական կառավարության կայքում տեղադրված, օգոստոսի 11-ով թվագրվող տվյալներից:

Նշվում է, որ 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1148 դեպք: Ըստ Sky News-ի՝ սա օրական գրանցված ամենաբարձր ցուցանիշն է հունիսի 21-ից հետո, երբ 24 ժամում գրանցվել էր վարակման 1221 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 259 564 է, մահացել է 739 212 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում