Աֆրիկայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 1 միլիոնը, ավելի քան 23 հազար մարդ մահացել է. ԱՀԿ
Աֆրիկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչությունը հայտնել է, որ տարածաշրջանում կորոնավիրուսով վարակումների գրանցված դեպքերի թիվը հասել է 1 057 397-ի:
Կազմակերպության թվիթերյան էջում հրապարակված տվյալների համաձայն՝ Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 601 մարդ, ավելի քան 745 հազար մարդ ապաքինվել է:
Ավելի վաղ ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցով ծրագրերի տնօրեն Մայքլ Րայանը հայտնել էր, որ Աֆրիկայում կորոնավիրուսի տարածման տեմպերը լուրջ անհանգստություն են առաջացնում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 259 564 է, մահացել է 739 212 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ