Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը կղեկավարեն «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող հանձնաժողովը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Հանձնաժողովը համանախագահելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանձնաժողովի կազմում ներառված են նաև պաշտոնյաներ այլ գերատեսչություններից:
Կարծիքներ