Կանադան 11 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար

Կանադան 11 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար

Կանադան 15 միլիոն կանադական դոլար (11 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինային ականազերծման համար անհրաժեշտ սարքավորումների համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Globe and Mail թերթը  ՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Սրանք կոստյումներ են սակրավորների համար և «ժամանակակից հեռակառավարվող համակարգեր մեծ տարածքների ականազերծման համար, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերը»:

Ըստ հրատարակության՝ այս քայլը կօգնի Կիևին ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման գործում։

Ավելի վաղ Կանադայի իշխանությունները որոշել էին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել 34 միլիոն կանադական դոլարով (25,5 միլիոն դոլար)։ Օգնության հաջորդ փաթեթը ներառում էր ձմեռային սարքավորումներ և բարձր լուծաչափով անօդաչու սարքերի տեսախցիկներ: Օտտավան նաև մտադիր էր կանադական արբանյակներից Կիև ուղարկել նկարներ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ զենք մատակարարելով և զինվորական անձնակազմի պատրաստմամբ։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դաշինքը պատերազմ է պարտադրում Կիևին՝ միայն բարդացնելով իրավիճակը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում