Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը դրական արձագանք է ստացել
Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում, հայտնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
Նա հիշեցրել է, որ բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:
2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում զանգվածային բողոքի ակցիաներ էին։ Բախումների հետևանքով մարտի 1-ին երկրում 8 քաղաքացիական անձ ու 2 ոստիկան զոհվեց։
Կարծիքներ