Վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը
Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդ Լիլիթ Կիրակոսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:
Կարծիքներ